Լեհաստանը հեղուկ բնական գազի մատակարարման երկարամյա պայմանագիր է կնքել ամերիկյան ընկերության հետ՝ իր կախվածությունը ռուսական էներգակիրներից նվազեցնելու ջանքերի շրջանակներում՝ տեղեկացնում է AP-ն։

Sempra Energy-ի դուստր-ձեռնարկություն Port Arthur LNG-ը եւ լեհական PGNiG պետական ընկերությունը հրապարակել են համատեղ հայտարարություն, որով հայտնել են Լեհաստանին 20 տարվա ընթացքում տարեկան 2,7 մլրդ խ/մ գազի վաճառքի համաձայնագիր կնքելու մասին։

Գործարքի ֆինանսական մանրամասները չեն հրապարակվում։

Վերջին շաբաթներին Լեհաստանը գազի մատակարարման վերաբերյալ համաձայնագրեր է ստորագրել նաեւ ամերիկյան Cheniere եւ Venture Global Calcasieu Pass եւ Venture Global Plaquemines LNG ընկերությունների հետ։