Ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության ղեկավար Ջերեմի Քորբին հայտնվել է աղմուկի կենտրոնում՝ կապված այն «կասկածի» հետ, որ երկրի վարչապետ Թերեզա Մեյին «հիմար կին» է անվանել։
Համայնքների պալատում բուռն քննադատությունների ժամանակ Մեյը ծաղրել է ընդդիմության կրկրնվող սպառնալիքներն այն մասին, որ կառավարությանն անվստահություն կհայտնեն։ «Նա կարող է այդ հարցը քվեարկությա՞ն դնել։ Օ, ոչ, չի կարող»,- ծիծաղել է Մեյը՝ տեղեկացնում է Euronews-ը։ Քորբին վրդովված ինչ-որ բան է քրթմնջացել քթի տակ։ Շատերը կարծում են, որ նա ասել է «հիմար կին»։
Քորբին ինքը հերքում է, որ վիրավորել է Մեյին։ Նա հայտարարել է, որ «հիմար» է անվանել նրանց, ովքեր փորձում են «լրջորեն խոսել երկրի սպառնացող մնջախաղի մասին»։
Did Jeremy Corbyn call Theresa May a “stupid woman”? PMQs ended in fiery exchanges between MPs after the Labour leader appeared to mouth the phrase. A Labour spokesperson claimed he said “stupid people”.
— Sky News (@SkyNews) December 19, 2018
What do you think he said? Find out more here: https://t.co/j5Al4jsuCc pic.twitter.com/Uvqnr5e7Xl





























