Գերմանիան կրկին պահանջում է իրեն վերադարձնել մշակութային արժեքները, որոնք Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո որպես հաղթավար ԽՍՀՄ են տարվել, հայտնում է «Իզվեստիան»՝ վկայակոչելով Մոսկվայում Գերմանիայի դեսպանատանը:

Հաղորդվում է, որ գերմանական դիվանագիտական առաքելությունը հիշեցրել է 2017 թվականին Գերմանիայից արվեստի 4 ռուսական իրերի կամավոր վերադարձման մասին:

Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոն իր հերթին հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում Գերմանիայի հետ այս հարցը քննարկել, քանի դեռ Մոսկվայի եւ Բեռլինի միջեւ չի վերականգնվել քաղաքական երկխոսությունը:

Նշվում է, որ գերմանական կողմի պահանջները խոչընդոտում են մշակութային արժեքների արտասահման դուրսբերմանը: