Վաշինգթոնի Դաշնային դատարանը չորեքշաբթի չեղյալ է հայտարարել նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ներգաղթյալներին ապաստան տրամադրելու համար սահմանված սահմանափակումները: Սպիտակ տունը դժգոհություն է հայտնել այդ որոշման կապակցությամբ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Արդարադատության նախարարության ղեկավարությունը չի արդարացնում Թրամփի որոշումն այն մասին, որ ԱՄՆ տարածքում ապօրինի հայտնված օտարերկրացիները պետք է զրկվեն ապաստանի տրամադրման համար դիմելու իրավունքից, նշվում է դատավոր Էմետա Սալիվանի որոշման մեջ: Նրա խոսքով, Թրամփի որոշումը խախտում է գործող ներգաղթային օրենսդրությունը:
Ինչպես սպասվում է, որոշումը բողոքարկվելու է Վերաքննիչ դատարանում, իսկ հետագայում կարող է հասնել բարձրագույն ատյանին` Գերագույն դատարան:
Սպիտակ տունը հանդես է եկել հայտարարությամբ, որում դատարանին մեղադրել է օրենքները «խաթարելու եւ չեղարկելու համար»:
«Ներկայիս որոշումը ներգաղթային դատարաններին ավելի շատ կծանրաբեռնի անհիմն գործերի քննությամբ», - ասել է ԱՄՆ նախագահի մամուլի քարտուղար Սառա Սանդերսը: Նրա խոսքով, որոշումը միգրանտներրին կդրդի ԱՄՆ-ի հետ սահմանի ապօրինի հատմանը: Նա դատարանին նաեւ մեղադրել է որոշակի քաղաքական հայացքների պաշտպանության համար, որանք ըստ վարչակազմի «խաթարում են օրենքը, սահմանները, Սահմանադրությունը եւ ԱՄՆ ինքնիշխանությունը»:
«Մենք կշարունակենք օրենքի գերակայության համար եւ նման անհեռատես որոշումների դեմ պայքարը», - ասել է Սանդերսը:




























