Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկի ակտիվի հետ հանդիպման ժամանակ մեկնաբանել է վերջերս Ազգային օլիմպիական կոմիտեում ամառային մարզաձեւերի զարգացման մասին նիստից հետո արտահայտություններից մեկի քննարկումը, հայտնում է ԲԵԼՏԱ-ն:
«Ես, կարծես թե, ինչ-որ «հորթուկերի» մասին էի (ասել), իսկ ոմանք այնտեղ Ռուսաստանում կովերի են նկարել: Խեղճերը մտահոգվել են իմ արտահայտությամբ»,- նշել է Բելառուսի նախագահը:
Ալեքսանդր Լուկաշենկոն պարզաբանել է, որ խոսել է ժամանակակից մարզիկների մտածողության մասին: «Նրանք միայն մի բանի մասին են խոսում, ես բառացի բերել եմ իրենց արտահայտությունները՝ բաբլո, մերսեդեսներ եւ հետեւից «հորթուկներ»: Կանայք, կներեք, որ այսպես կրկնել եմ, ես ուղղակի բառացի եմ կրկնել,- ասել է նա: - Սա մեր մարզիկների մտածողությունն է: Դե աշխատեք՝ գնացեք վազեք մականով կամ գնդակով, արդյունք ցույց տվեք: Ահա թե ինչի մասին էր: Իսկ այստեղ ստացվել է, որ ես մարզիկների առաջ այդպիսի խնդիր եմ դրել»:





























