Աֆղանստանից ԱՄՆ զինված ուժերի դուրսբերումը զգալի ազդեցություն չի ունենա Աֆղանստանի ազգային անվտանգության ուժերի մարտունակության վրա: Այդ մասին հայտարարել է Աֆղանստանի նախագահի մամուլի քարտուղար Հարուն Չականսուրին` մեկնաբանելով իր ռազմական կոնտինգենտի կեսը Աֆղանստանից դուրս բերելու ԱՄՆ վարչակազմի մտադրության մասին հրապարակումները: Այս մասին հաղորդում է Reuters- ը:

Նրա խոսքով, 2014-ից, Աֆղանստանի զինված ուժերը պատասխանատվություն են կրում երկրի անվտանգության համար, երբ  ՆԱՏՕ-ի ավելի քան 100.000 զինծառայողներ դուրս բերվեցին երկրից:

Սակայն այսօր թալիբներն ավելի ուժեղ են, քան 2001 թ. վտարվելուց հետո: Նրանք վերահսկում կամ գրեթե վերահսկում երկրի կեսը: