Մեծ Բրիտանիայի կառավարությունը ծրագրում է Թերեզա Մեյին օգնել մինչեւ 2021 թվականը պահպանել վարչապետի պաշտոնը, հայտնում է The Sun-ը:
Պորտալի տեղեկություններով՝ «կառավարության ծրագիրը» Մեյին թույլ կտա երկրի կառավարության կազմում մի քանի վերադասավորումներ կատարել:
Նշվում է, որ Բրիտանիայի հաջորդ վարչապետը կնշանակվի 9 ամսով՝ մինչեւ 2022 թվականին նոր ընտրությունները:
Միաժամանակ, Բրիտանիայի կառավարությունում եվրահոռետեսները ցանկանում են վարչապետի պաշտոնից Մեյին հանել բրեքսիթից հետո:




























