Պենտագոնի ղեկավարի պաշտոնակատար կդառնա ԱՄՆ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Պատրիկ Շանահանը, գրում է Lenta.ru-ն`վկայակոչելով Twitter-ում ամերիկացի առաջնորդի գրառմանը:
Ըստ պետության ղեկավարի՝ Շանահանը նոր պաշտոնը կստանձնի 2019 թվականի հունվարի 1-ից:
«Պատրիկը պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնում եւ Boeing ընկերությունում աշխատանքի ժամանակ մեծ ձեռքբերումների է հասել: Նա հրաշալի կլինի», — գրել է Թրամփը:
Դեկտեմբերի 21-ին հայտնի դարձավ, որ Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մաթիսը հրաժարականի մասին որոշում է ընդունել: Հրաժարականի խնդրանքով Մեթիսի նամակը Թրամփին ներկայացվել էր դեկտեմբերի 20-ին: Փաստաթղթում նշվում է, որ Մեթիսի որոշումը կապված է նախագահի հետ տարաձայնությունների հետ:





























