Թերթը զրուցել է Հանրապետական կուսակցության փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանի հետ:

Հարցին` հնարավո՞ր է, որ, ներքին եւ արտաքին մարտահրավերները հաշվի առնելով, խորհրդարանական ընտրություններին էլ կոալիցիոն ուժերը հանդես գան միասնական ցուցակով, Ռազմաիկ Զոհրաբյանը պատասխանել է. «Ոչինչ չի բացառվում։ Իզուր չէ, որ կոալիցիոն հայտարարության մեջ հատուկ նշել ենք, որ իրար դեմ չենք աշխատելու, մեկս մյուսի հաշվին չենք փորձելու ավելացնել սեփական կշիռը։ Բայց դեռեւս որոշված չէ` խորհրդարանական ընտրություններին կարող ենք գնալ առանձին ցուցակներով, կարող ենք գնալ միասնական ցուցակով, ինչպես դա տեղի ունեցավ 1999թ։

Երկու տարբերակն էլ ունեն եւ իրենց առավելությունները, եւ թերությունները։ Դա մարտավարական խնդիր է, որ դեռեւս քննարկման եւ հստակեցման կարիք ունի»։

Իսկ ընդդիմության միավորման հնարավորության կապակցությամբ ՀՀԿ փոխնախագահն ասել է. «Ինձ համար դժվար է պատկերացնել ՀԱԿ-ին եւ Դաշնակցությանը նույն կաթսայի մեջ։ Գուցե առանձին հարցերում կարող են համագործակցել, բայց որ դաշինք կազմեն, պաշտպանեն նույն թեկնածուին կամ խորհրդարանական ընտրություններում հանդես գան միասնական ցուցակով` հավանական չեմ համարում։

Իհարկե, մենք դեմ չենք, որ ընդդիմությունը համախմբվի հանուն երկրի, ներքին եւ արտաքին սպառնալիքներին դիմակայելու համար, բայց մինչեւ հիմա նման բան չենք տեսել»։