Ի՞նչ պետք է քննարկել «Սանիթեքի» հետ Երեւանի աղբահանության ոլորտում նոր օպերատոր ներգրավելու համար, անհասկանալի է: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 25-ին, Երեւանի ավագանու նիստում հայտարարեց «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:
Նա դիմեց քաղաքապետ։ Հայկ Մարությանին՝ նշելով. « Դուք հավաստիացրեցիք, որ կան քննարկումներ աղբահանության ոլորտում երկրորդ օպերատորի ներգրավման մասով, եւ որ դրանք իրականացվում են «Սանիթեք»-ի հետ: «Սանիթեքի հետ» պայմանագրերից մեկը պետք է խզվի, եւ այդ բանակցությունը «Սանիթեք»-ի հետ վարելն անհասկանալի է: Հիմա ստացվում է, որ մենք աղբահանության գործը տվել ենք «Սանիթեքին», բայց ինքներս մտել ենք այդ գործընթացի մեջ, իրենց հետ էլ քննարկում ենք, թե արդյոք լուծարե՞նք իրենց հետ պայմանագիրը, թե ոչ:
Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ այսուհետ «Սանիթեք»-ի հետ կապված ցանկացած խնդիր լինելու է այս իշխանության պատասխանատվությունը այն պարզ պատճառով, որ մենք հնարավորություն ունեինք «Սանիթեքի» հետ պայմանագիրը լուծելու, բայց չենք իրականացրել: Որքան մենք հետաձգում ենք որշման կայացումը, այնքան ավելի բարդ վիճակում ենք հայտնվում»:




























