Թայլանդի խորհրդարանը հավանության է արժանացրել թմրամիջոցների մասին օրենքում փոփոխությունները, որոնք թույլ կտան բժշկական նպատակներով օրինական օգտագործել մարիխուանան, ինչպես նաեւ կրատոմ տեղական բույսը, որ ավանդաբար օգտագործվում է որպես խթանիչ եւ ցավազրկող միջոց՝ տեղեկացնում է AP-ն։
Փոփոխությունները, որոնք ուժի մեջ կմտնեն «Ռոյալ գազետ» պաշտոնական թերթում հրապարակվելուց հետո, օրինականացնում են մարիխուանայի եւ կրամոտի արտադրությունը, ներկրումը, արտահանումը, պահպանումն ու օգտագործումը՝ բժշկական նպատակներով։
Մատակարարներին, արտադրողներին եւ հետազոտողներին անհրաժեշտ կլինեն լիցենզիաներ՝ դեղամիջոցների հետ աշխատելու համար, իսկ վերջնական սպառողներին՝ դեղատոմսեր։




























