Նոր տարվա նախաշեմին ամանորյա բարեմաղթանքներ կարող են հայտնվել աշխարհի ամենաբարձր շենքի՝ Բուրջ Խալիֆայի վրա։
GulfNews-ը տեղեկացնում է, որ 00։00-ին ամանորյա բարեմաղթանքներ կարող են հայտնվել Բուրջ Խալիֆայի վրա։ Որպեսզի դա իրականություն դառնա, պետք է Emaar-ի Twitter-ում՝ @EmaarDubai, ամանորյա ցանկություններ գրել՝ օգտագործելով # 2019MakeAWish-ը։ Կարելի է նաեւ նույնը անել Facebook-ի կամ Instagram-ի @EmaarDubai էջի մեկնաբանությունների բաժնում։ Մի շարք հաղորդագրություններ կընտրվեն ծրագիրը կազմողի կողմից եւ կարտացոլվեն աշխարհի ամենամեծ լուսադիոդային վահանակի վրա։
Բացի այդ, ծրագիրը մշակողը սոցցանցերում անցկացնում է մրցույթ՝ երկու երջանիկ հաղթողներին առաջարկելով ուղղաթիռի վրա դիտել Emaar NYE 2019 ներկայացումը։





























