Թուրքական Halkbank բանկի ղեկավար Մահմեդ Խական Աթիլլան, ով ԱՄՆ-ում ազատազրկման է դատապարտվել Իրանի դեմ պատժամիջոցները շրջանցելու համար, կարող է արտահանձնվել Թուրքիային։ Այս մասին հայտարարել է ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն։
Աթիլլայի դեմ գործը Էրդողանն անվանել էր Թուրքիայի դեմ «քաղաքական գրոհ», ինչպիսիք սրում են Վաշինգտոնի եւ Անկարայի միջեւ հարաբերությունները։
Halkbank-ը բախվել է ԱՄՆ գանձապետարանի պոտենցիալ տուգանքների հետ։ Այնուամենայնիվ, երկու երկրների միջեւ վերջերս դիվանագիտական հարաբերությունների բարելավումը հույս է ներշնչում, որ նա կարող է վերադարձվել Թուրքիային։
47-ամյա Մահմեդ Խական Աթիլլան Նյու Յորքի դատարանի կողմից հինգ կետով մեղավոր է ճանաչվել, այնուհետեւ մեկով՝ «փողերի լվացման» հոդվածով արդարացվել է։
Ամերիկյան դատախազները նրա համար 20 տարվա ազատազրկում են պահանջել։ Միայն պատիժը կրելուց հետո նա կարող է վերադառնալ հայրենիք։
Աթիլլայի դատավճիռը կախված էր 2016թ․ Թուրքիայում ձերբակալված իրանա-թուրքական միլիարդատեր Ռեզա Զարաբի ցուցմունքներից, որն ասել էր, թե օգնել է Իրանին օգտագործելու Halkbank-ի հաշիվներին եղած գումարները, եւ որ Էրդողանն անձամբ էր հավանություն տվել Իրանի շահերից բխող գործարքին։
Նշենք, որ թուրքական իշխանությունները, այդ թվում՝ Ռեջեփ թայիփ Էրդողանը, պահանջել են Աթիլլայի ազատ արձակումը՝ հայտարարելով, որ նա մեղավոր չէ։




























