Անատոլու գործակալությունը հայտնում է, որ մոտ ութ դար առաջ Թուրքիայի աղյուսների եւ կղմինդրների վրա շների եւ կատուների հետքեր են մնացել, որոնք հայտնաբերվել են Թուրքիայի արեւմտյան Այդին նահանգում գտնվող Կադիկալեսի բյուզանդական ամրոցում իրականացված հնագիտական պեղումների ժամանակ:
Նշվում է, որ ամրոցների ավերակների փորագրությունները, որոնց վաղեմությունը մոտավորապես 5000 տարի է, իրականացնում են Իզմիրի Էգեյան համալսարանի աշխատակիցները`բյուզանդական արվեստի բաժնի պետ Զեյնափ Մերջանգյոզի ղեկավարությամբ:
«Հետքերը պատկանում են այն կենդանիներին, որոնք քայլել են այդ իրերի վրայով, երբ նրանց թողել են չորանալու: Նրանց միջին տարիքը 800 տարի է: Սա ապացուցում է, որ շները եւ կատուներն արդեն այդ ժամանակ ապրելիս են եղել մարդկանց հետ միասին»,- ասել է Մերջանգյոզը:
Նա ավելացրել է, որ պեղումների ժամանակ հնագետները գտել են նաեւ շների շատ գանգեր:




























