ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները չհայտարարված այց են կատարել ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գյումրու եւ Մարալիկի նստավայրեր եւ ուսումնասիրել ազատությունից զրկված անձանց ժամանակավոր պահելու համար նախատեսված խցերը:

Այցի ընթացքում ստուգվել են նշված վայրում անձանց պահման պայմանները, նրանց իրավունքների ապահովման վիճակը, դրանց համապատասխանությունը սահմանված միջազգային չափանիշներին:

Մշտադիտարկման արդյունքում վեր են հանվել հարցեր կապված խմելու ջրի հասանելիության, սանհանգույցների առանձնացվածության, խցերի լուսավորության հետ:

Խնդիրները քննարկվել են Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի ղեկավարի հետ: Արձանագրված խնդիրների լուծման նպատակով  համապատասխան գրություն կուղարկվի նաեւ ՀՀ դատական դեպարտամենտ: