Հայաստանում զբոսաշրջության նախագծերի իրականացման ծրագիրը գերակատարվել է: Դեկտեմբերի 26-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Զբոսաշրջության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Խզմալյանը:
Նրա խոսքով՝ Հիմնադրամի գործունեությունն ուղղված է տեղեկատվական ոլորտում երկրի մարքեթինգին: «Մեր Հիմնադրամի կայքի առաջմղման շատ կարեւոր աշխատանք է կատարվել: Բացի առցանց ռեժիմով աշխատանքից, նաեւ պարբերականների տարածման կարեւոր աշխատանք է կատարվել»,- նշեց նա:
Խզմալյանը հավելեց, որ կարեւոր է երկիրը ներկայացնել ոչ միայն մեծաթիվ պատմական հուշարձանների տեսանկյունից, այլեւ միջոցառումների եւ փառատոների: «Հայաստանի մասին հոդվածներ են հրապարակվում հեղինակավոր ամսագրերում, որոնք բազմամիլիոնանոց լսարան ունեն: Դրանից բացի, ցուցահանդեսներ են կազմակերպվել Բեռլինում, Տոկիոյում, Լոնդոնում, ԱՄԷ-ում: Լոնդոնում մեզ հաջողվեց հասնել նրան, որ Լեռնային Ղարաբաղը ներկայացվեց առանձին տաղավարով»,- ասաց Հիմնադրամի տնօրենը:





























