Ադրբեջանում հավատարմագրված Եվրոպայի Խորհրդի 13 երկրների դեսպաններն ու ներկայացուցիչները փետրվարի 21-ին ժամանել են Նախիջեւան:

Ինչպես հայտնում է Salamnews-ը, դեսպանները հանդիպելու են Գերագույն մեջլիսի ղեկավար Վասիֆ Թալիբովի, կուսակցությունների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Բանակցությունների գլխավոր թեման լինելու է այդ տարածաշրջանում մարդու ազատությունների եւ իրավունքների ճնշման վերջին դեպքերը: Նախիջեւանի իշխանությունները միշտ էլ աչքի են ընկել անհանդուրժողականությամբ եւ լրագրողների ու իրավապաշտպանների նկատմամբ դաժան վերաբերմունքով: Միջազգային կազմակերպությունները բազմիցս կոչ են արել վերջ տալ բռնաճնշումներին, սակայն տեղական իշխանությունները արհամարհում են այդ նախազգուշացումները: