Ամերիկյան NBC News հեռուստաալիքն ընտրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի 10 գլխավոր ստերը։
Հեռուստաալիքը նշել է, որ 2018թ․ Թրամփը բազմիցս թյուրիմացության մեջ է գցել ամերիկյան հանրությանը։ ԱՄՆ ղեկավարը սուտ պնդումները կրկնել է տասնյակ անգամներ՝ նախընտրական քարոզարշավի ժամանակ, Սպիտակ տանը եւ Twitter-ում։
Առաջին տեղում Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման մասին Թրամփի պնդումն է։ Նա մեկ ասել է, թե շինարարությունը շուտով կսկսվի, մյուս անգամ, թե արդեն սկսվել է, մեկ ուրիշ անգամ, թե Մեքսիկան է դրա համար վճարելու։ Այս հայտարարություններից ոչ մեկն իրականությանը չի համապատասխանում։
Երկրորդ տեղում Թրամփի խոսքերն են այն մասին, որ հանրպետականներն օգնում են մարդկանց հաղթահարել հիվանդությունները։
Երրորդ տեղում, ըստ NBC-ի, ԱՄՆ նախագահի այն հայտարարությունն է, թե ռուսաստանը 2016թ․ միջամտել է ամերիկյան ընտրություններին։ Այս արտահայտությունը նա կրկնել է ավելի քան 100 անգամ։
Չորրորդ տեղում Թրամփի այն հայտարարությունն է, թե Բարաք Օբաման միգրանտների ընտանիքների բաժանման պրակտիկա էր կիրառում։
Հինգերորդը այն հայտարարությունն է, թե ԱՄՆ-ը հասել է պատմական ծավալներով տնտեսական առաջընթացի։
Յոթերորդն այն է, որ իբր ամերիկայի պատմության մեջ առաջին անգամ հարկերի խոշորագույն կրճատում է տեղի ունեցել։
Հայտարարությունն այն մասին, թե տուրքերը հարստացնում են Ամերիկային, 8-րդ տեղում է։
Վերջին տեղում Թրամփի հայտարարությունն է այն մասին, որ իր վարչակազմը ավելին է արել, քան նախորդը՝ տեղեկացնում է Gazeta-ն։





























