ՉԺՀ-ում իշխանությունները ծրագրում են չեղյալ հայտարարել սեքս-ծառայություններ տրամադրողների եւ դրանցից օգտվողների հանդեպ քրեական պատիժ նախատեսող օրենքը՝ տեղեկացնում է China Daily-ն։

Լրատվամիջոցը հիմնվում է Ազգային ներկայացուցիչների համաչինական ժողովի իրավական հարցերով հանձնաժողովի զեկույցի վրա։ Փաստաթղթի համաձայն՝ իրավասու մարմինները մոտ ժամանակներս պետք է պատրաստեն վերակազմավորումների ծրագիր, որով համապատասխան փոփոխություններ կկատարվեն երկրի օրենսդրության մեջ։

Ակնկալվում է, որ անբարոյականության ապաքրեականացման փոփոխությունները հավանության կարժանանան արդեն շաբաթ օրը՝ դեկտեմբերի 29-ին։

Չինաստանում գործող օրենսդրության համաձայն՝ անբարոյականության եւ ինտիմ բնույթի ծառայություններից օգտվելու համար նախատեսված է 6 ամսից մինչեւ 2 տարվա ազատազրկում։