Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հայտարարությունը`  Սոչիի Օլիմպիադայի դեմ Վրաստանից բխող սպառնալիքների վերաբերյալ անպայման շարունակություն կունենան, վստահ է անվտանգության քաղաքականության հարցերով վրացի փորձագետ Իրակլի Սեսիաշվիլին:

«Մեդվեդեւն իզուր չի արել այդ հայտարարությունը: Հավանաբար, Ռուսաստանը որոշակի տեղեկություններ ունի, որ մինչեւ Օլիմպիադան կարող են ահաբեկչություններ լինել, եւ նախապես ֆոն է ապահովում ինչ-որ մեկին մեղադրելու համար: Այդ դեպքում մենք պետք է սպասենք, որ եթե ինչ-որ ահաբեկչություն լինի, դրանում կմեղադրեն Վրաստանին»,- հայտարարել է Սեսիաշվիլին, հաղորդում է GHN-ը:

Ըստ փորձագետի, որքան մոտենում է Օլիմպիադան, այնքան Վրաստանը խնդիրներ է ունենում: Նշենք, որ Մեդվեդեւն անցած շաբաթ պահանջել էր կանխել Օլիմպիադայի նախաշեմին բոլոր սադրանքները, այդ թվում Վրաստանից բխող: