Ամանորյա տոներին՝ 2018 թվականի դեկտեմբերի 31-ից 2019 թվականի հունվարի 7-ը Երեւանի բոլոր պոլիկլինիկաներում հերթապահություն է սահմանվել. Ամեն օր, այդ թվում՝ դեկտեմբերի 31-ին ու հունվարի 1-ին, ժամը 11.00-ից մինչեւ 15.00-ն կհերթապահեն թերապեւտներ ու մանկաբույժներ։

Այս մասին NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում հայտնել են Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից։