Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարությունն առաջարկել է օտարերկրացիների համար անժամկետ բնակության թույլտվություն մտցնել եւ հրաժարվել այն յուրաքանչյուր 5 տարին մեկ երկարացնելու պրակտիկայից, հաղորդում է Meduza-ն:
«Նման մոտեցումը պարզեցնելու է Ռուսաստանի Դաշնությունում մշտական բնակության հաստատման իրականացման ինստիտուտի մեխանիզմը, միաժամանակ ենթադրում է հարկերի եւ տուրքերի ոլորտում հարաբերությունների վերանայում», - նշվում է նախաձեռնության բացատրականում:
Օրինագծի հանրային քննարկումը կընթանա մինչեւ 2019թ. հունվարի 9-ը: Օրինագծի՝ ուժի մեջ մտնելու ենթադրյալ ժամկետը 2019-ի սեպտեմբերն է:




























