Հարկային եկամուտների առումով նախորդ տարվա համեմատ ունենք ավելի բարենպաստ պատկեր: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 27-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
Նա հրաժարվեց թվեր հնչեցնել՝ նշելով. «Թվեր չեմ հնչեցնի, որովհետեւ տարին պետք է ավարտվի եւ հունվարի առաջին աշխատանքային շաբաթվա ընթացքում համապատասխան հայտարարությամբ հանդես կգանք»:




























