Գլխավոր դատախազի հրամանով Շիրակի կայազորի զինվորական դատախազ է նշանակվել Արազի Սուրենի Հովսեփյանը:
Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից:
Նշենք, որ մինչ նշանակումը Արդարադատության առաջին դասի խորհրդական Արազի Հովսեփյանը ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության քրեական հետապնդման ոլորտում կայազորների դատախազությունների գործունեությունը վերահսկող բաժնի ավագ դատախազ էր:





























