2019 թ. հունվարի 1-ից Թուրքիան զբոսաշրջիկների անվտանգության համար 1.5 եվրոյի չափով հարկ է սահմանում, որը գանձվելու է օդանավակայանում՝ ժամանումից հետո: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին:
Turizmhaberleri պորտալի տվյալներով՝ սկզբում նախատեսվում էր յուրաքանչյուրից 3 եվրոյի չափով հարկ գանձել:
Սակայն Թուրքիայի զբոսաշրջային գործակալությունների ասոցիացիան՝ TURSAB-ը, դիմել էր Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարար Մեհմեդ Նուրի Էրսոյին հավաքի կրճատման առաջարկով, քանի որ միլիոնավոր զբոսաշրջիկներ արդեն վճարել են 2019 թ. հանգստի համար:
Տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարարության հետ բանակցություններից հետո որոշվել է մեկ անձի համար վճարը մինչեւ 1.5 եվրո նվազեցնել:





























