Ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ փետրվարի 21-ին ժամը 10.30-ի սահմաններում «ԲՄՎ-X5» մակնիշի ավտոմեքենան Աշտարակ-Ապարան ճանապարհի 13-րդ կմ-ին բախվել է «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենային:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պատահարի հետեւանքով «ԳԱԶ-3110»-ի վարորդը՝ 51-ամյա Գառնիկ Հոբոսյանը, ուղեւորը՝ 25-ամյա Ռուզաննա Հոբոսյանը, ինչպես նաեւ «ԲՄՎ-X5»-ի ուղեւորը՝ 20-ամյա Նառա Կարապետյանը վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» հիվանդանոց: «ԲՄՎ-X5»-ը վարել է Ռուսաստանի քաղաքացի Սեյրան Կարապետյանը:
Կատարվում է նախաքննություն:





























