Ֆրանսիական ավտոմոբիլային հսկա Renault -ն նոր մոդելի արտադրության համար 38 գործարաներից ընտրել է Թուրքիայի Բուրսա քաղաքում գտնվող գործարանը։

Թուրքական Vatan-ի փոխանցմամբ՝  Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին ճնշումներ էր գործադրել Renault-ի ղեկավարության վրա՝ նոր մոդելի արտադրությունը չկազմակերպել Թուրքիայում։  Սակայն ավտոհսկան որոշում է կայացրել 2012-2013 թվականներին արտադրության մտնող նոր՝ SUV մոդելը արտադրել Բուրսայի գործարանում, որն արդեն 3 տարի է՝ Renault-ի գործարանների մեջ առաջատարն է։

SUV-ը՝ Clio-ի նորացված տարբերակն է՝ 4X4 հնարավորությամբ։