«ԵՊՀ-ն երբեք քաղաքականացված չի եղել․ այդ թեզը, որ ծամծմվում է այս տարիների ընթացքում, որեւէ աղերս չունի իրականության հետ, որովհետեւ ԵՊՀ ռեկտորը հանրապետական է, թե այլ կուսակցության ներկայացուցիչ, որեւէ կապ չունի նրա պրոֆեսիոնալ գործունեության հետ»,- դեկտեմբերի 28-ի ուշ երեկոյան հրավիրած ասուլիսին հայտարարեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը։

Նա վստահեցրեց, որ կուսակցական գործունեությամբ զբաղվել է միայն աշխատանքից դուրս, եւ որեւէ կուսակցություն, այդ թվում՝ նաեւ ՀՀԿ-ն, համալսարանի պատերից ներս գործունեություն չի ծավալել, ասաց․ «Նախ դա արգելված է օրենքով, եւ երկրորդ՝ ես որպես ԵՊՀ ռեկտոր, կատեգորիկ դեմ եմ եղել նման գործունեությանը, հստակ դեմ եմ եղել, եւ դրա մասին գիտեն բոլորը համալսարանի ներսում, ինչպես նաեւ՝ համալսարանից դուրս»։