Չնայած ԱՄՆ-ն ու Թուրքիան, կարծես թե, հաղթահարել են իրենց տարաձայնությունները, բայց նրանց շահերը Սիրիայում, փաստացի, չեն համընկնում, գրում է Foreign Policy-ն։
Ոչ ոք մինչեւ վերջ չի հասկանում, թե ինչու Թրամփը դեկտեմբերի 19-ին որոշեց հայտարարել, որ ԱՄՆ-ի առաքելությունը Սիրիայում ավարտված է։ Հավանաբար, դա նախագահական քմահաճույքի եւ ԱՄՆ սահմաններից դուրս հնարավոր ռազմական գործողությունների առնչությամբ նախկինում հնչեցրած մտահոգությունների համակցությունն էր։
Չնայած դրան, ԱՄՆ-ի ելքը Սիրիայից փաստացի վերջ է դնում սիրիական ժողովրդավարական ուժերի հետ հարաբերություններին, որի հիմնական բաղադրիչը Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներն են (YPG)։
Թուրքիայի եւ ԱՄՆ-ի միջեւ խնդիրների մեծածավալ ցուցակում ամենախոշորը YPG-ի հետ ԱՄՆ-ի հարաբերություններն են։ Ամերիկացի զինվորականների համար YPG-ն հուսալի ցամաքային ուժ է «Իսլամական պետության» դեմ պայքարում։ Թուրքերի համար, սակայն, իրավիճակն այլ է․ նրանք պնդում են՝ YPG-ն իրականում Քրդական աշխատավորական կուսակցությունն է այլ անվանումով։
Տարօրինակ կերպով, Սիրիայի եւ Թուրքիայի նկատմամբ ԱՄՆ նախագահի գործողությունները կապված են Իրանի հետ նրա հարաբերություններով։ Թրամփի վարչակազմում կան մարդիկ, որոնք գտնում են, որ հրաժարվելով YPG-ից եւ համաձայնելով Թուրքիային Patriot հրթիռներ վաճառել, Վաշինգթոնը Անկարային իր ուղեծիր կվերադարձնի։
Այդ նոր ամերիկա-թուրքական միությունը, իր հերթին, Էրդողանին Իրանի զսպման գործում գործընկեր կդարձնի։ Սակայն թուրքերը փաստացի երբեք Իրանի դեմ գործադրված ջանքերում գործընկեր չեն եղել։ Նրանք Բարաք Օբամայի օրոք օգնել են Իրանին շրջանցել պատժամիջոցները եւ նույնիսկ հիմա Անկարան պահանջում է մշտապես ազատել իրեն պատժամիջոցներից իրանական հում նավթ գնելու համար։
Սա կապված է այն բանի հետ, որ թուրք պաշտոնյաները Իրանին սպառնալիք չեն համարում։ Նրանց համար Իրանը տնտեսական հնարավորություններ եւ դիվանագիտական լծակներ է տրամադրում ԱՄՆ-ի վրա ազդեցություն գործելու համար։
Հաճախ Օբամայի օրոք Վաշինգթոնի ու Անկարայի միջեւ լարվածություն էր առաջանում, Թեհրան էր մեկնում Էրդողանն ու Թուրքիայի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք գովաբանում էին իրանական ղեկավարաությանն ու նույնիսկ նրանց միջուկային գործունեությունը։
Այս ամնեը ընդամենը փորձ էր ԱՄՆ-ին ստիպելու համար հրաժարվել ցանկացած խնդրից, որը առաջ էր բերում Վաշինգթոնի դժգոհությունը։ Թուրքիան շարունակում է այդ քաղաքականությունը։
Թրամփը նախընտրեց կենտրոնանալ «Իսլամական պետությանը» պարտության մատնելու վրա՝ առանց Իրանի հարցով փաստարկների։ Սպիտակ տան տվյալներով՝ առնվազն սկզբնական փուլում Աբու Բաքր ալ Բաղդադիի ուժերը պարտություն են կրել, ուստի Սիրիայում մնալու ոչ մի պատճառ չկա (լրիվ օրինական փաստարկ)։ Ավելի ուշ նախագահը փոփոխության ենթարկեց այս պնդումը՝ հայտարարելով, որ Թուրքիան կավարտի աշխատանքը, որը ԱՄՆ-ն ու YPG-ն սկսել են, ապա կհամոզվի, որ ԻՊ-ին այլեւս չի վերադառնա։
Ընդհանուր առմամբ, «Իսլամական պետության» դեմ Թուրքիայի հետ աշխատելը վատ չէ։ Երկիրը զբաղեցնում է երկրորդ տեղը ՆԱՏՕ-ում զինված ուժերի (բարձրտեխնոլոգիական զենքի բոլոր տեսակներով հանդերձ) թվաքանակով։ Այնուամենայնիվ, Թուրքիայի կառավարությունն առանձնապես նախանձախնդիր չի եղել պայքարին միանալու գործում։ Երբ 2014թ. ամռանը Օբամայի վարչակազմը դաշնակիցներ էր փնտրում «Իսլամական պետության» դեմ, թուրքերը հայտարարեցին, որ խնդրի լուծման լավագույն տարբերակը վարչակարգի փոփոխությունն է Դամասկոսում։ Անկարան հայտարարեց, որ այլ գերակայություններ ունի, մասնավորապես՝ պայքարը «քրդական ազգայնականության» դեմ։ Մեկ տարի անց Թուրքիան համաձայնեց գործել ԻՊ-ի դեմ, բայց փաստացի երբեք պայքարի մեջ չմտավ։ Ճիշտ է, որ թուրքական ոստիկանությունը ոչնչացրեց ծայրահեղականների ենթադրվող կազմակերպությունները, այդ թվում եւ ԻՊ գրոհայիններին, բայց մարտադաշտում գործում էին YPG-ը եւ նրանց ամերիկյան խորհրդականները։
Եվ հիմա մենք պետք է հավատանք, որ Էրդողանը ջանում է պայքարել ԻՊ-ի դեմ մինչեւ վե՞րջ։ Դա մոտավորապես այն է, ինչ Թրամփին լսես կամ՝ զուտ նախագահների սուտ է՝ ԱՄՆ-ի կամ Թուրքիայի։ Թուրքիայի գլխավոր հոգսը միշտ էլ եղել եւ լինելու է սիրիական քրդական ինքնավար գոտու ոչնչացումը, որտեղ գերիշխում են YPG-ը եւ Դեմոկրատական միություն կուսակցությունը։ Էրդողանի համար ԱՄՆ դուրս գալը Սիրիայից վերացնում է YPG-ի ոչնչացման հիմնական խոչընդոտները։ Որեւէ հիմք չկա ենթադրելու, թե թուրքերն իրենց ուշադրությունը կսեւեռեն ԻՊ-ի վրա, երբ այդքան կենտրոնացած են քրդական սպառնալիքի ուղղությամբ։
Գուցե YPG-ից ազատվելուց հետո, որը, հաշվի առնելով Քրդական աշխատավորական կուսակցության դեմ երկարատեւ պայքարը, կարող է այդքան էլ հեշտ չլինել, ինչպես կարծում էին թուրք պաշտոնյաները, թուրքական զինվորականներն իրենց ուշադրությունը կսեւեռեն ԻՊ-ի վրա։ Դա դրական իրադարձություն կլիներ, բայց Պենտագոնի պրոֆեսիոնալները վաղուց արդեն կասկածում են դրանում։ Նրանք կարծում են, որ Թուրքիայի սիրիական վստահված անձինք, որոնք կարող են օգտագործվել ԻՊ ոչնչացման նպատակով, վատ են պատրաստված եւ հուսալի չեն։
ԱՄՆ-ի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների շրջադարձը շշմեցուցիչ էր իր արագությամբ եւ տոնայնությամբ։ Վերլուծաբանները, բյուրոկրատները եւ դիվանագետները Վաշինգտոնում, որոնք պնդում են, որ Միացյալ Նահանգները պետք է ռազմավարական գործընկերություն պահպանի Թուրքիայի հետ, կարող են հանգստանալ։ Բայց անգամ այս մերձեցման մեջ երկու երկրների միջեւ տարբերություններն ակնհայտ են։ Թրամփը ցանկանում է իր զորքերը վերադարձնել տուն, որովհետեւ կարծում է, որ Միացյալ Նահանգների համար ավելի լավ է չմնալ օտարության մեջ՝ առանց հստակ նպատակների։ Արդարացի է։ Էրդողանը ցանկանում է, որպեսզի ամերիկյան զորքերն ուղեւորվեն տուն, որպեսզի կարողանա լուծել այնտեղ թուրքական շահերը։ Արդյունքում՝ մեծ թվով սիրիացիների, քրդերի ու թուրքերի արյուն կհեղվի։ Սիրիայից դուրս գալու մի քանի ծանրակշիռ փաստարկներ կան, բայց Թուրքիային այն ամենը տալը, ինչ նա ցանկանում է Միացյալ Նահանգներից՝ այս գործընթացում ձեռնտու չէ ոչ մեկին։




























