ՀՀ պաշտպանության նախարարությունը դեկտեմբերի 31-ին կազմակերպում է զոհված ազատամարտիկների ծնողների և հարազատների այցելություն «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Այցելության համար հատկացված ավտոբուսները կմեկնեն հետեւյալ երթուղիներով.

երթուղի 1-ին` Դավիթաշեն («Երևան Սիթի» սուպերմարկետ) - 16-րդ թաղամաս - 15-րդ թաղամաս (Չաուշի արձան) - Հալաբյան փողոց (Թումո կենտրոն) - Մարզահամերգային համալիր - Լենինգրադյան փողոց («Ռոբերտո» հանրախանութ) - Մալաթիա (շուկա) - «Եռաբլուր» զինվորական պանթեոն - Դավիթաշեն («Երևան Սիթի» սուպերմարկետ), մեկնումը` դեկտեմբերի 31-ին, ժամը 20:00-ին, Դավթաշենի «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտից,

երթուղի 2-րդ` Նոր Նորքի 2-րդ զանգված («Երևան Սիթի» սուպերմարկետ) - Ավանի թաղապետարան - մետրո «Երիտասարդական» - «Ռոսիա մոլ» - Երևանի քաղաքապետարան - «Կիլիկիա» ավտոկայան - «Եռաբլուր» զինվորական պանթեոն - Նոր Նորքի 2-րդ զանգված («Երևան Սիթի» սուպերմարկետ), մեկնումը` դեկտեմբերի 31-ին, ժամը 20:00-ին, Նոր Նորքի 2-րդ զանգվածի Երևան Սիթի սուպերմարկետի մոտից,

երթուղի 3-րդ` Էրեբունի փողոց (շուկա) - Արցախի փողոց («Հանդիպում» սրճարան) - «Հայրենիք» կինոթատրոն – մետրոներ «Գործարանային» (նախկին Բանվորի արձանի տարածք) - «Գարեգին Նժդեհ» հրապարակ - Արտաշիսյան փողոց (նախկին Ծերեթելի) - «Եռաբլուր» զինվորական պանթեոն - Էրեբունի փողոց, մեկնումը` դեկտեմբերի 31-ին, ժամը 20:00-ին, Էրեբունի շուկայի մոտից:

Նշված կանգառներում ավտոբուսները կկայանեն 3-ական րոպե: