Հայաստանցի երիտասարդ դիզայներ Տիգրան Լալայանը ներկայացրել է արդիականացված Porsche 356-ի իր տեսլականը: Երիտասարդ դիզայների պատկերած մոդելը ներկայացված է Top Speed եւ Torque News ավտոմոբիլային կայքերում:

Փորձագետները նշում են, որ 356 Porsche-ն դասական մոդել է եւ այն արդիականացնելու ցանկացած փորձ բավական բարդ  խնդիր է: Չնայած դրան, Տիգրանին հաջողվել է համատեղել դասականն ու նոր միտումները:

Լալայանը հավատարիմ է մնացել Porsche-ի դիզայնին` պահպանելով ավանդական տարրերը, ինչպես ցածար դիմապակին, առջեւի օվալաձեւ եւ ետեւի կոլր լուսարձակները, նաեւ բացվող տանիքը:

Torque News կայքի փորձագետը նշել է, որ կապվել է Տիգրանի հետ Facebook ցանցի միջոցով, եւ վերջինս ուղարկել է Skoda H4 մոդելը, որի վրա աշխատում է այժմ: Փորձագետին ապշեցրել էր, որ նա աշխատում է  միայնակ: