«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում այսօր՝ փետրվարի 22-ին իրականացվել է 1,7 մլն դոլարի առուվաճառք։ Ինչպես եւ նախորդ օրը՝ դոլարը վաճառվել է 364,50 դրամով։ 2009 թ. ապրիլի 1-ից հետո սա առաջին դեպքն է, երբ բորսայում փոխարժեքը մնում է անփոփոխ 2 օր շարունակ։
Փոխանակման կետերում եւս էական տեղաշարժեր չեն գրանցվել։ Դոլարը գնվում է 362-63-ով, վաճառվում՝ 365-66-ով։





























