ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 1-ին ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը փակ է:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Տիգրանաշենի ոլորաններում եւ Երեւան-Մեղրի ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում տեղում է ձյուն:

Երեւան-Սեւան, Երեւան-Արմավիր ավտոճանապարհներին մառախուղ է:

Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով։