Մագնիտոգորսկում տասը հարկանի բազմաբնակարան շենքի մուտքի փլուզման հետեւանքով զոհերի թիվը վերջին տվյալներով 21-ի է հասնում՝ հայտնում է РБК-ն՝ վկայակոչելով ՌԴ ԱԻՆ Չելյաբինսկի մարզի գլխավոր վարչությամ մամուլի ծառայությունը։ Ավելի վաղ հայտնում էին 19 զոհերի մասին, այդ թվում՝ երկու երեխայի։
Կառլ Մարքսի պողոտայում № 164 շենքի մուտքի փլուզումը տեղի էր ունեցել դեկտեմբերի 31-ին։ Տուժողների թվում վեց մարդ կա, ներառյալ 11-ամյա նորածին։ Բոլորի վիճակը կայուն է՝ հայտնում է ՌԴ առողջապահության նախարարությունը։ 19 մարդու, այդ թվում՝ 5 երեխայի ճակատագիրն անհայտ է։





























