Վարդենյաց լեռնանցքը փակ է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 3-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Գավառի տարածաշրջանի ավտոճանապարհներին, Վանաձոր-Ալավերդի և Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածներում տեղ-տեղ մերկասառույց է:

Վարդենյաց լեռնանցքը փակ է:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: