Փրկարարները փլատակների տակից հանել են Մագնիտոգորսկի բնակելի շենքի մուտքի փլուզման հետեւանքով երեսունհինգերորդ զոհի մարմինը: Այս մասին РИА Новости–ին հայտնել է ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարության մամլո ծառայությունը:
«Դուրս է բերվել զոհված կնոջ մարմինը, զոհերի ընդհանուր թիվը 38 է»-հաղորդել է գործակալության զրուցակիցը:
Հիշեցնենք, որ երկուշաբթի Մագնիտոգորսկում կենցաղային գազի պայթյունի հետեւանքով փլուզվել է բնակելի շենքի մուտքերից մեկը:
Արտակարգ պատահարից անմիջապես հետո հինգ տուժածներ տեղափոխվեցին քաղաքային հիվանդանոցներ: Մեկ օր անց տան փլատակների տակ գտան 11-ամսեկան տղա երեխայի եւ տեղափոխեցին Մոսկվա: Երեխայի վիճակը գնահատվում է կայուն՝ որոշ բարելավումներով:
Փրկարարները շարունակում են ձեռքով ապամոնտաժել փլատակները:
Համաշխարհային առաջնորդները ցավակցություններ են հայտնել ողբերգության կապակցությամբ:
Իշխանությունների որոշմամբ, զոհերի ընտանիքները կստանան մեկ միլիոն ռուբլի, 400 հազարական ռուբլի կստանան այն քաղաքացիները, որոնք ստացել են լուրջ կամ միջին ծանրության առողջական վնասներ, իսկ 200 հազարական ռուբլի՝ առողջությանը թեթեւ վնաս ստացածները :
Մագնիտոգորսկի բնակելի շենքում գազի պայթյունից 16 զոհերի հուղարկավորությունը տեղի կունենա մինչեւ հունվարի 7-ը:





























