ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 4-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ապարանի տարածաշրջանի ավտոճանապարհներին եւ Սեւանի թերակղզուց մինչեւ Ծովագյուղ ճանապարհահատվածում գետնաբուք է:

Սիսիանի եւ Մեղրիի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:

Արթիկի ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50 մետր:

Վարդենյաց լեռնանցքը մարդատար մեքենաների համար բաց է, իսկ ծանրաքաշ եւ կցորդիչով տրանսպորտային միջոցների համար՝ փակ:

ՀՀ միջպետական եւ հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման եւ աղով, ավազով մշակման աշխատանքներ: