Հունվարի 1-ին, ժամը 21.50-ին ոստիկանության Սեւանի բաժնում հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ որովայնի շրջանում ստացած վերքերով բուժօգնության է տեղափոխվել 20-ամյա Նորիկ Ա.-ն:

Հիվանդանոց մեկնած ոստիկաններին բժշկը տեղեկացրել է, որ տուժածը ի վիճակի չէ բացատրություն տալու:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշով:

Նախաքննության ընթացքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հունվարի 1-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Սեւանի Նալբանդյան 42 շենքի բակում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, 18-ամյա Արսեն Ա.-ն դանակով հարվածել է Նորիկ Ա.-ի որովայնին:

Արսեն Ա.-ն ձերբակալված է:

Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ: