ԱՄՆ-ում լայնածավալ հետաքննություն է ընթանում կոնգրեսականներին փոխնախագահ Մայք Փենսի օգնականուհու անունից հաղորդագրություններ ուղարկելու փաստով, տեղեկացնում է Life-ը՝ հղում կատարելով Wall Street Journal-ին։
Հաղորդագրությունների կոնկրետ բովանդակությունը չի նշվում, բայց արդեն հայտնի է, որ հետաքննությանը միացել են նաեւ ՀԴԲ մասնագետները։
Հաղորդագրություններում ինքնակոչները ներկայանում էին որպես Փենսի մամուլի քարտուղար Ալիսա Ֆարահ, իսկ իրենց հաղորդագրություններն առաքում էին գերազանցապես Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներին։
Պրանկերները հետաքրքրվում էին, թե որտեղ են այս կամ այն պահին գտնվել նրանք, ում ուղարկել են հաղորդագրությունները, ինչպես նաեւ փորձել են անձնական հանդիպում հաջողեցնել։
«Սպիտակ տունը կեղծ հաղորդագրությունները դիտարկում է որպես անվտանգության պոտենցիալ սպառնալիք»,- հայտարարել է պարբերականի աղբյուրը ԱՄՆ վարչակազմում։





























