Հազարավոր մարդիկ Թաիլանդի հարավում դուրս են գալիս թաքստոցներից այն բանից հետո, երբ տարածաշրջանի պատմության մեջ ամենաահավոր Փաբուկ փոթորիկը շրջանցել է երկրի այդ հատվածը դեպի Անդամանյան ծով, տեղեկացնում է BBC News-ը։

Փոթորիկը լքել է Թաիլանդը ուրբաթ օրը կեսգիշերից հետո, երբ իր հետ հեղեղումներ եւ խավարում է բերել։

Վատ եղանակի պատճառով մեկ ձկնորս է զոհվել։ Եվս մեկ մարդ անհետ կորել է։ Տեղեկացվում է նաեւ ռուսաստանցի զբոսաշրջիկի զոհվելու մասին։

Բացի այդ, տեղ-տեղ էլեկտրականության մատակարարումների խափանումներ են եղել։

Ընդհանուր առմամբ, թաքստոցներից դուրս է եկել մոտ 30 հազար մարդ։