«Դրո»–ի գործով ցմահ դատապարտյալ Արմենակ Մնջոյանի առողջական վիճակում փոփոխություն չկա։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Էրեբունի բժշկական կենտրոնի տնօրեն Միքայել Մանուկյանը։

«Հիվանդի մոտ ախտորոշվել է ծանր սրտային անբավարարություն, նա շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում, առողջական վիճակում փոփոխություն չկա»,– ասաց նա։

Նշենք, որ Մնջոյանի վիճակը վատացել էր հունվարի 3-ի առավոտյան՝ Նուբարաշեն ՔԿՀ-ում, հիվանդանոց է տեղափոխվել սրտամկանի կաթվածով եւ թոքի այտուցով։

 Հիշեցնենք, որ  Արմենակ Մնջոյանը ձերբակալվել է 1995 թվականին «Դրո»–ի գործով  եւ 1996 թվականին դատապարտվել մահապատժի։ 2003 թվականի օգոստոսի 1-ին Հայաստանի Հանրապետության նախագահի թիվ 103-Ա հրամանագրով նշանակել է պատիժ` ցմահ ազատազրկման ձեւով։