Նյու-Յորքից 11-ամյա Քեմերոն Ժան-Պյերի այցը տատիկի տուն ավարտվել է նրա ողբերգական մահով: Երեխան մահացել է ձկան ուժեղ հոտից, որը նրա մոտ ալերգիա է առաջացրել, հաղորդում է Life-ը՝ վկայակոչելով WNBC-ին:
Ինչ էր Քեմերոնն անում խոհանոցում՝ չի նշվում, սակայն հայտնի է, որ նա նույնիսկ չի փորձել ալերգիկ ուտեստը, քանի որ ինչ-որ պահի օդում ձկան հոտն այնքան է ուժգնացել, որ տղան սկսել է ուղղակի շնչահեղձ լինել: Ընտանիքը փորձում էր նրան փրկել եւ անգամ միացրել էր ինչ-որ սարք, սակայն դա չի օգնել:
Երբ նա կորցրել է գիտակցությունը, ծնողները որոշեց են շտապ օգնություն կանչել, սակայն հիվանդանոցում տղային օգնել այլեւս հնարավոր չէր, եւ բժիշկները միայն հաստատել են մահը: Մահվան պատճառը պաշտոնապես պարզ կդառնա փորձաքննությունից հետո, սակայն ծնողները վստահ են, որ պատճառը ձկան հոտն էր: Տեղական ոստիկանությունում եւս այդպես են կարծում:





























