Լոնդոնում 13-ամյա աղջիկ է ձերբակալվել ոստիկանի վրա հարձակում գործելու կասկածանքով բրեքզիթի կողմնակիցների բողոքի ցույցի ժամանակ, հաղորդում է Sky News-ը:
Աղջիկը ցույցի մասնակիցներից մեկն էր. ակտիվիստները կրում էին դեղին բաճկոններ, որոնք նման էին Ֆրանսիայում ցուցարարների բաճկոններին:
Նրանք հավաքվել էին Վեստմինստերյան կամրջի վրա եւ վառել ԵՄ-ի դրոշը: Ցուցարարները բղավում էին. «Մենք ուզում ենք բրեքզիթ. Ե՞րբ ենք մենք դա ուզում: Այս պահին»:
Ականատեսները նկատել են հարակից փողոցներում նաեւ օգտագործված ինքնաշեն ռումբեր:
Սքոթլենդ Յարդի ոստիկանությունում հաղորդել են, որ Վեստմինստերյան կամրջի վրա բողոքի ակցիայից հետո ձերբակալվել է չորս մարդ: Երեք տղամարդ բերման են ենթարկվել հրապարակայնորեն արված վիրավորանքների կասկածանքով, իսկ 13-ամյա աղջիկը բերման էր ենթարկվել ոստիկանի վրա հարձակում գործելու կասկածանքով:
Ավելի ուշ աղջիկն ազատ է արձակվել, սակայն միջադեպը դեռեւս հետաքննության փուլում է:





























