Հաագայի Կենտրոնական կայարանի դիմաց փորագրվել է հայերեն ասացվածք։ Այս մասին տեղեկանում ենք Նիդերլանդներում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից։

«Հաագայի Աբովյան միության ջանքերով քաղաքի ամենամարդաշատ վայրում` Կենտրոնական կայարանի առջև, 28 այլ լեզուների շարքում, փորագրվել է հայերեն ասացվածք ճանապարհի մասին` «Ջուրն իր ճանապարհը կգտնի»,– գրված է դեսպանության գրառման մեջ և կցված է լուսանկար։