Ուղեւորներից մեկի էլեկտրոնային ծխախոտը Չիկագոյի Օհարա օդանավակայանում վայրէջքից անմիջապես հետո American Airlines ավիաընկերության ինքնաթիռում հրդեհի բռնկման պատճառ է դարձել, հաղորդում է ՐԻԱ Նովոստի-ն՝ վկայակոչեպով Chicago Sun-Times տեղական թերթը:
Ըստ թերթի տվյալների՝ հրդեհն առաջացել է էլեկտրոնային ծխախոտի այրված մարտկոցի պատճառով:
Ըստ ավիաուղիների ներկայացուցիչ Լեսլի Սքոթի՝ փոքր հրդեհն անմիջապես մարվել է. 138 ուղեւորներից ոչ մեկը չի տուժել:
Միջադեպի մասին տեղեկացրել են Ֆեդերալ ավիացիոն վարչությանը, որը զբաղվում է նաեւ քաղաքացիական ավիացիայի անվտանգության ապահովմամբ:





























