«Էրեբունի» ԲԿ–ում նախօրեին մահացած «Դրոյի» գործով ցմահ դատապարտյալ Արմենակ Մնջոյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ հունվարի 7-ին,Մալաթիայի սուրբ Աստվածածին եկեղեցում՝ ժամը 17:00-ին։

Թաղման արարողությունը տեղի կունենա հաջորդ օրը, հունվարի 8-ին, նույն եկեղեցուց՝ ժամը 13:00-ին:

Նշենք, որ Մնջոյանի վիճակը վատացել էր հունվարի 3-ի առավոտյան՝ Նուբարաշեն ՔԿՀ-ում: Նա «Էրեբունի» բժշկական կենտրոն էր տեղափոխվել սրտամկանի կաթվածով եւ թոքի այտուցով։

Հիշեցնենք, որ Արմենակ Մնջոյանը ձերբակալվել է 1995 թվականին «Դրոյի» գործով եւ 1996 թվականին դատապարտվել մահապատժի։ 2003 թվականի օգոստոսի 1-ին Հայաստանի նախագահի թիվ 103-Ա հրամանագրով մահապատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ։