«Դիլիջան» ազգային պարկում ծառերի հատման առնչությամբ նախապատրաստվում են նյութեր: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Ոստիկանության լրատվական ծառայությունից։

«Հունվարի 6-ին «Բնապահպանի տուն» ֆեյսբուքյան էջը տարածել է մի տեսանյութ, ըստ որի, «Դիլիջան» ազգային պարկում հատվել են ծառեր:

Հայտնում ենք, որ նշված դեպքի առթիվ դեկտեմբերի 26-ին ոստիկանության Դիլիջանի բաժնում դատախազությունից անտառխախտման վերաբերյալ ստացվել է արձանագրություն, որ «Դիլիջան» ազգային պարկի «Հաղարծին» տեղամասի տարածքում հատվել են 15 տարբեր տեսակի ու տրամագծի թաց կանգուն ծառեր:

Դեկտեմբերի 28-ին ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողներն ու ՀՀ բնապահպանության և ընդդերքի տեսչության աշխատակիցները կատարել են դեպքի վայրի զննություն:

Նախապատրաստվում են նյութեր»,– ասվում է ոստիկանության հաղորդագրությունում։

Աշխատել է մեծ, կազմակերպված հանցախումբ. «Դիլիջան» ազգային պարկում ծառահատումներ են արվել