Մեքսիկայի Կինտանա-Ռոո նահանգի Պլայա դել Կարմեն հանգստավայրային քաղաքում «Վիրխինիաս» բարի վրա անհայտ հանցագործների հարձակման զոհն են դարձել առնվազն 7 մարդ: Այս մասին կիրակի երեկոյան Facebook-յան իր էջում հայտնել է քաղաքապետարանի հանրային անվտանգության վարչությունը:

«Սոլիդարիդադ քաղաքապետարանի աշխատակազմը սգում է՝ կապված ողբերգական իրադարձությունների հետ, որին զոհ է գնացել 6 մարդ, եւ նահանգի գլխավոր դատախազությանը խնդրում տեղի ունեցածի քննությունը հնարավորինս արագ կատարել»,- նշված է տեքստում:

EFE գործակալության փոխանցմամբ՝ զոհերի թվում արտասահմանցի զբոսաշրջիկներ չկան: Հաշվեհարդարի հնարավոր դրդապատճառները չեն հրապարակվել: