Գյումրիի թատերական հրապարակում այսօր` հունվարի 7-ին, հանկարծամահ է եղել անձը չպարզված տղամարդ: Այս մասին հայտնում է Shantnews.am-ը:
Մոտ 40 տարեկան տղամարդը երկար ժամանակ նստած է եղել նստարանին, այնուհետև անցորդները նկատել են, որ նա չի շարժվում, ահազանգել են շտապ օգնություն: Դեպքի վայր հասնելով՝ բժիշկները արձանագրել են նրա մահը:





























