Կարագանդայի մարզի հայկական սփյուռքի ներկայացուցիչները հանդիպել են ամանորյա գիշերը միջադեպի ժամանակ զոհվածի ընտանիքի հետ: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Կարագանդայի հայկական սփյուռքի նախագահ Արթուր Նավասարդյանը:
Հայկական համայնքն ավելի վաղ հայտարարությամբ էր հանդես եկել, իսկ հանդիպման ժամանակ զոհված երիտասարդի հարազատներին ցավակցություն էր հայտնել եւ համայնքի անունից ներողություն խնդրել:
«Քննությունը շարունակվում է: Մենք վստահ ենք, որ մեղավորները կպատժվեն», - ընդգծեց Արթուր Նավասարդյանը:
Միաժամանակ նա նշեց կատարվածում ազգային, միջէթնիակական պատճառի որոնման անթույլատրելիության մասին:
«Այս վարկածի կողմնակիցներին պետք է հիշել, որ ձերբակալվել է երեք մարդ՝ երկու հայ եւ մեկ ղազախ:
Սա ուղղակիորեն մատնանշում է հանցագործության միջէթնիկական հիմքի բացակայությանը: Այստեղ չկան ազգություններ, կան ծեծկռտուքի մասնակիցներ», - ասաց Նավասարդյանը:
Նրա խոսքով՝ ներկա պահին իրավիճակը հանգիստ է: Նշենք, որ հետախուզման մեջ գտնվող Նարեկ Գուրուրյանը դեռ չի հանձնվել:
Ղազախստանի ՆԳՆ պաշտոնական տվյալներով՝ «Հին Հռոմ» սրճարանում զանգվածային ծեծկռտուքի պատճառն այն էր, որ ամանորյա գիշերը մոտավորապես 4:00-ին հաստատության սեփականատերերը փորձել են փակել այն:
Սա առաջացրել էր այցելուների դժգոհությունը, նրանց էին միացել ընկերները, ծեծկռտուք էր սկսվել: Ծեծկռտուքի ժամանակ մահացել էր Կարագանդայի բնակիչ Ռախիմջան Ժանսեյտովը:





























